fbpx
Զինված Ուժեր

Մեր ՀՕՊ-ը խոցել է ադրբեջանական՝ Aerostar տիպի ԱԹՍ

Ինչպես արդեն հայտնի էր դարձել, երեկ՝ ժամը 23:00-ից սկսած, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել են ԱԹՍ-ների՝ ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձեր։

ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների գործողությունների արդյունքում բոլոր փորձերը կասեցվել են։ Մասնավորապես՝ խոցվել է Ադրբեջանի ԶՈւ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ, որի բեկորներն ընկել են Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղից 3.5 կիլոմետր դեպի հյուսիս։

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

ՊՆ-ից հայաստանյան ԶԼՄ-ներին և սոցիալական ցանցերի օգտատերերին ևս մեկ անգամ կոչ են անում չտարածել չճշտված, առավել ևս` ակնհայտ խեղաթյուրված և խուճապ առաջացնող տեղեկություններ և առաջնորդվել պաշտպանական գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններով:

Նշվում է, որ ՀՀ ԶՈւ-ն լիարժեք կատարում է իր առջև դրված խնդիրները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ