fbpx
Զինված Ուժեր

ՊԲ հրամանատարն այցելել է ինժեներասակրավորային զորամասերից մեկը

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը սեպտեմբերի 22-ին այցելել է կենտրոնական ուղղությամբ տեղակայված ինժեներասակրավորային զորամասերից մեկը, հանդիպել հրամանատարության ու անձնակազմի հետ՝ անդրադարձ կատարելով այն բոլոր խնդիրներին, որոնք նախատեսված են կյանքի կոչել ուսումնական տարվա տվյալ ժամանակահատվածում, հայտնում են Արցախի ՊՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ պաշտպանության նախարարը հրամկազմի ուշադրությունը հրավիրել է մարտական ու զորահավաքային պատրաստականության հարցերին, սպառազինության ու ռազմական տեխնիկայի սպասարկման ու շահագործման արդյունավետության, կարգապահության ամրապնդման և հարակից այլ ոլորտների:

Հանդիպման ավարտին հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարը հետագա աշխատանքների կազմակերպման վերաբերյալ հանձնարարականներ է տվել ներկա հրամկազմի ներկայացուցիչներին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ