2020 թվականի մայիսի 19-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ պաշտպանության նախարարությունը կազմակերպում է լրատվամիջոցների ներկայացուցիչների այցելություն ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, հայտնում են ՊՆ պաշտոնական կայքից։
Նշվում է, որ ԶԼՄ ներկայացուցիչները հնարավորություն կունենան ծանոթանալ ապագա սպաների ուսումնական գործընթացի կազմակերպման առանձնահատկություններին, գործնական և տեսական դասընթացների անցկացման պայմաններին ու ականատես կլինեն մարտական պատրաստության դրվագների։
Այցելության ընթացքում խստիվ կպահպանվեն հակահամաճարակային պահանջները։
Նախարարությունը խնդրում է անցելության ժամանակ կրել դիմակ և ձեռնոց։
ՊՆ-ից Խնդրում են նախապես հաստատել մասնակցությունը՝ զանգահարելով (095) 10-30-33, (093) 54-57-01 կամ (010) 29-46-38 հեռախոսահամարներով: