Սպորտ

Պոգոնը մարզիչը հիացած է Վահան Բիչախչյանի գոլով (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Լեհական «Պոգոնի» գլխավոր մարզիչ Կոստա Ռունյայիչը խոսել է ակումբի հայազգի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանի ֆանտաստիկ գոլի մասին, որը վերջինս հեղինակեց Լեհաստանի առաջնության 21-րդ տուրում։

Մասնագետը նշել է, որ հիացած է Վահանի գոլով։ Նրա խոսքով՝ դա միայն ցույց է տալիս, թե որքան լավն է ակումբի պահեստայինների նստարանը (Բիչախյանը գոլը հեղինակել է փոխարինման դուրս գալուց հետո-խմբ․)։

Ռունյայիչն ասել է, որ հանդերձարանում բարձր տրամադրություն է ու իրենք արդեն մտածում են հաջորդ խաղի մասին։

Մարզչի խոսքերը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Պոգոն» – «Զագլեբ» խաղն ավարտվել է 2-1` հօգուտ «Պոգոնի», իսկ հաղթական գնդակը խփել է հենց Բիչախչյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ