Polly Nor-ը ժամանակակից սյուրռեալիստ նկարչուհի է։ Նա հայտնի է դարձել իր «Կանայք և նրանց դևերը» նկարների շարքով։ Նրա արվեստը հիմնականում կենտրոնանում է 21-րդ դարում կանանց հանդիպող ամենատարբեր խնդիրների վրա՝ ինքնության, ինքնագնահատականի և այլն։
Նկարչուհին ոգեշնչվում է իր սեփական փոձերից։ Նա ստեղծագործում է նաև քանդակելով և տպագրելով՝ արտահայտելու իր ոչ սովորական աշխարահայացքը և ոճը։
Պոլին նկարում է դևերի, որոնք ապրում են գրեթե բոլորիս ներսում։ Պոլի Նորի նկարազարդումները ցույց են տալիս կին լինելու փորձի մութ կողմերը, ժամանակակից կյանքի դժվարությունները և դրանք կառավարելու խնդիրները:
Նորի գործերում հանդիպող կանանց կերպարները մեզ համդիպում են իրենց դևանման «ընկերների» հետ կամ էլ նրանք ինքներն են հանդիսանում դևերի կերպարներով կամ էլ կոստյումներով։
Ըստ Նորի՝ կանայք վաղ տարիքից սովոր են առաջին տեղում դիտարկել իրենց արտաքին տեսքը։ Զգալ, որ ավելի երջանիկ և հաջողակ կլինեն, և կյանքը ավելի լավը կլինի, եթե նրանք ավելի գրավիչ լինեն ուրիշների աչքերում։ Այնպես որ, մարմնի ընդունման և ընկալման հետ կապված խնդիրները զգալիորեն շատ են հանդիպում Նորի արվեստում։
Պոլիի արվեստը երգիծական և հումորային է։ Չնայած դրան, այն հիանալիորեն ցույց է տալիս տարբեր խնդիրներ, որոնց առնչվում են կանայք՝ սեռականություն, վնասակար հարաբերություններ, ինքնագնահատական, ընկերություն, արտաքին տեսքի հետ կապված բացասական վերաբերմունք և այլն։
Աննա Մարտիրոսյան