fbpx
Աշխարհ

Պոմպեոն՝ Բոլթոնի փոխարեն․ Թրամփը հայտնել է իր կարծիքը

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Պոմպեոն չի նշանակվի ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական: Այս մասին, ինչպես հաղորդում է TACC-ը, նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 12-ին լրագրողներին հայտնել է Սպիտակ տանը:

«Ես Մայքլ Պոմպեոյի հետ խոսել եմ այդ մասին, մենք հիանալի փոխըմբռնում ունենք, մեր հայացքները շատ հարցերում համընկնում են, բայց նա կնախընտրեր ուրիշ մեին տեսնել այնտեղ»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ ինքը համաձայն է պետքարտուղարի կարծիքին:

Սեպտեմբերի 10-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան Twitter-ի իր էջում գրել է, որ պաշտոնանկ է արել Բոլթոնին: Նա նաև հայտնել է, որ ազգային անվտանգության հարցերով նոր խորհրդականի անունը կհրապարակի հաջորդ շաբաթ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ