ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի գահաժառաննգ արքայազն Մուհամմադ բեն Սալման Ալ Սաուդի հետ և քննարկել տարածաշրջանային ընթացիկ խնդիրներ: Այս մասին նշված է Պետքարտուղարության հայտարարության մեջ:
Կողմերը քննարկել են տարածաշրջանում լարվածության մեծացման պատճառները և անվտանգության ամրապնդման միջոցները:
Նրանք անդրադարձել են նաև անխափան նավագնացության հարցերին:
Դրանից բացի՝ խոսել են Իրանի իշխանությունների գործունեության և մարդու իրավունքների պահպանման մասին: