Չեմպիոնների լիգայի «Ռեալ»-«ՊՍԺ» հանդիպմանը բրազիլացի հարձակվող Նեյմարը մնացել էր պահեստայինների նստարանին։ Ֆրանսիական ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը անդրադարձել է այդ թեմային:
«Հանդիպումից առաջ ես խոսեցի Նեյմարի հետ և ասացի, որ նա դուրս կգա խաղադաշտ երկրորդ խաղակեսում»,-նշել է նա։
Մարզչի խսքով՝ նա բացակայել էր վերջին 6 շաբաթվա ընթացքում։
«Մենք չէինք ցանկանում ռիսկի դիմել և փորձեցինք խուսափել հնարավոր վնասվածքից։
Չեմ անհանգստանում այս որոշման համար։ Մենք հրաշալի հարաբերություններ ունենք»,-ասել է մարզիչը։ Այս մասին հաղորդում է France Football-ը։
Հիշեցնենք, որ այս խաղից հետո ՊՍԺ-ն վաստակեց 13 միավոր և ապահովեց առաջին տեղը իր խմբում։

