fbpx
Սպորտ

Փորձում եմ մարդկանց ասածները սրտիս մոտ չընդունել. Կորի Գաուֆ

15-ամյա ամերիկացի թենիսիստուհի Կորի Գաուֆը խստովանել է, թե ինչ արձագանքներ է ստացել հայտնիություն ձեռք բերելուց հետո: Հիշեցնենք, որ Գաուֆը աննախադեպ հաջողություններ է գրանցել Ուիմբլդոն-2019-ում, որտեղ հասել էր չորրորդ շրջան: ԱՄՆ-ի բաց առաջնությունում Կորին հասել է երրորդ փուլին։ Անցած շաբաթ Կորին հաղթել էր Լինցի մրցաշարում։

«Ուիմբլդոնից և US Open-ից հետո մարդիկ ասում էի, որ դա մեկանգամյա հաջողություն է:

Մարդկանց զայրացրել է, որ իմ մասին սկսել են խոսել։ Ես ուզում եմ, որ մարդիկ հասկանան, որ ես իմ մասին ոչինչ չեմ գրում ։ Դրանք ուրիշներն են։ Ես դրա հետ ոչինչ անել չեմ կարող:

Փորձում եմ սրտիս մոտ չընդունել: Կարծում եմ ՝ ես դա օգտագործել եմ որպես մոտիվացիա ինձ համար, ուզում էի ապացուցել, որ այդ մարդիկ ճիշտ չեն» – Գաուֆի խոսքերն է փոխանցում The Guardian-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ