fbpx
Իրավական

Խարդախության համար հետախուզվողը Էրեբունու օդանավակայանի մոտից բերման է ենթարկվել

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ հոկտեմբերի 17-ին, ժամը 01.30-ին, Երևան քաղաքի Էրեբունու ռազմական օդանավակայանի մոտից ոստիկանության Վաղարշապատի բաժին բերման են ենթարկել 27-ամյա Ռաֆիկ Ս.-ին։

Նա սեպտեմբերի 9-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 1-ին մասի մեղադրանքով:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ