fbpx
Աշխարհ

Պորոշենկոյի ուղղությամբ հավկիթներ են նետել

Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի ուղղությամբ ձվեր են նետել հետաքննությունների պետական բյուրոյում հարցաքննությունից հետո: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Քաղաքական գործչի, «Պրյամոյ» հեռուստաալիքի գնման ժամանակ հարկերից խուսափելու գործով, հարցաքննությունը գրեթե երեք ժամ է տևել:

Երբ Պորոշենկոն դուրս է եկել շենքից, անհայտ անձինք սկսել են ձվեր նետել նրա վրա: Դրանք դիպել են լրագրողներին, նախկին նախագահի կողմնակիցներին և իրավապահ մարմիններին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հարցաքննության ընթացքում Պորոշենկոյին աջակցելու են եկել նրա երեխաները:

Ուկրաինայի հետաքննությունների պետական բյուրոն նախկին նախագահի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ 11 քրեական գործ է հարուցել:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ