Ինչպես հայտնում է Փոխվարչապետ Տիրգան Ավինյանի ֆեյսբուքյան էջը, փոխվարչապետը փետրվարի 22-ին ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոյի գլխավորած պատվիրակությանը, որին ներկա է եղել նաև Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Հանդիպման հիմնական թեման բժշկական ապահովագրության համակարգի մշակման և ներդրման հարցերն են եղել:
Ողջունելով հյուրերին՝ ընդգծել է, որ այժմ Հայաստանը գտնվում է իր պատմության այն փուլում, երբ բավարար հնարավորություն և կամք կա իրականացնելու այնպիսի բարեփոխումներ, որոնք մեծապես կբարձրացնեն Հայաստանի քաղաքացիների բարեկեցությունը: Այդպիսի մի կարևոր բարեփոխում է բժշկական ապահովագրության ներդրումը:
https://www.facebook.com/tigran.avinyan/photos/pcb.2169875833316825/2169875416650200/?type=3&theater
Արսեն Թորոսյանը ասել է, որ օրվա ընթացքում արդեն հնարավորություն են ունեցել միջազգային գործընկերների հետ միասին քննարկել բժշկական ապահովագրության հարցերը և աշխարհի տարբեր երկրներում գոյություն ունեցող մոդելների առավելությունները և թերությունները, և քննարկումները կշարունակվեն ստեղծվելիք աշխատանքային խմբի մակարդակով:
Սիլվի Բոսութղոն նշել է, որ ՀԲ-ի Հայաստանի հետ մոտակա չորս տարվա համագործակցության առաջնահերթությունները սահմանող «Երկրի գործընկերության շրջանակ» ռազմավարական փաստաթուղթում զգալի նշանակություն է տրված առողջապահության խնդիրներին և կառույցը պատրաստ է աջակցել կառավարությանը՝ այս ոլորտում բարեփոխումներ իրականացնելու համար:
https://www.facebook.com/tigran.avinyan/photos/pcb.2169875833316825/2169875553316853/?type=3&theater