Հասարակություն

Փրկարարներն իրականացրել են ապամոնտաժման աշխատանքներ

Հունիսի 4-ին, ժամը 10:31-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի 37 հասցեում գտնվող Րաֆֆու անվան թիվ 36 դպրոցի 4-րդ հարկի ճակատային հատվածում երեսպատման սալիկները թուլացել են, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները 3-րդ և 4-րդ հարկերի հատվածում ապամոնտաժել են թուլացած սալիկները՝ մոտ 20 քմ։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ