fbpx
Հասարակություն

Փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը

Հուլիսի 15-ին, ժամը 02:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 62/5 շենքի մոտակայքում գտնվող գազի բալոնից առկա է արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մոլդովական փողոցի թիվ 29/5 շենքի մոտակայքում գտնվող գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ առանց հրդեհի բռնկման:

Փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը և տեղափոխել բալոնը (3 կգ) անվտանգ տարածք:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ