Մայիսի 8-ին, ժամը 19:13-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աթոյան փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են տան դուռը և ննջասենյակի հատակին անօգնական վիճակում հայտնաբերել Է.Գ.-ին (ծնված 1936 թ.), ում մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Քաղաքացին հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ և համապատասխան բուժզննում անցնելուց հետո դուրս է գրվել:
***
Մայիսի 8-ին, ժամը 15:32-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մանանդյան փողոցի թիվ 41 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները քաղաքացի Ս.Հ.-ին (ծնված 1937 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։