fbpx
Սպորտ
16:11 09/05/2019

Դե Լիգտին մի քանի հանդիպում է մնացել «Այաքսի» կազմում․ Վան դեր Սար

Էդվին վան դեր Սարը հայտարարել է, որ  Մաթեյս դե Լիգտն ամռանը փոխելու է ակումբային գրանցումը:

«Կարծում եմ, որ դե Լիգտին մի քանի հանդիպում է մնացել «Այաքսի» կազմում: Հուսով եմ՝ նա կլքի ակումբը մաժորային հնչողությամբ: Մաթեյսը մանկուց մեզ հետ է եղել: Նա կտեղափոխվի մեծագույն ակումբ: Ըստ իս՝ Անգլիա կամ Իսպանիա:

Գիտենք, որ թիմում շատ փոփոխություններ են լինելու, սակայն ցանկանում ենք պահպանել նվազագույնը մարզչական շտաբը»,- Վան դեր Սարի խոսքն է մեջբերում Sky Sport Italia-ն:

Նշենք, որ Էդվին վան դեր Սարը «Այաքսի» գլխավոր տնօրենն է:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ