Մայիսի 7-ին, ժամը 10:06-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մուշ թաղամասի տներից մեկի մոտակայքում շունն ընկել է ջրանցքը և չի կարողանում ինքնուրույն դուրս գալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։