«Ռոմայի» պաշտպան Ալեսանդրո Ֆլորենցիի տրանսֆերը վարձակալության հիմունքներով ձեռք է բերել Ֆրանսիական ՊՍԺ-ն։ Համաձայանգիրը գործելու է մինչև 2021 թ-ի հունիսի 30-ը:
«Ուրախ եմ Փարիզ տեղափոխվելու կապակցությամբ: ՊՍԺ-ն լավագույն ակումբներից մեկն է. փարիզյան թիմը դա ապացուցեց ՉԼ-ի նախորդ խաղարկության ընթացքում: Ես ամեն ինչ կանեմ թիմի ու երկրպագուների համար»,- ընդգծել է Ֆլորենցին։
Պաշտպանը հավելել է, որ իր համար մեծ բավականություն է այս թիմի մի մասնիկը և աշխարհի լավագույն ֆուտբոլիստների խաղընկերը դառնալու փաստը։
Համաձայնգրի ավարտից հետո ՊՍԺ-ն կարող է 9 մլն եվրոյի դիմաց ձեռք բերել Իտալիայի հավաքականի խաղացողի ամբողջական տրանսֆերը: