Kicker-ի հաղորդմամբ՝ «Հերտայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Մատեուշ Կունյայով հետաքրքրված է ՊՍԺ-ն։
Կիսապաշտպանը «Հերտա» է տեղափոխվել «ՌԲ Լայպցիգից» 2020 թվականի հունվարին՝ 18 միլիոն եվրոյի դիմաց:
Հաղորդվում է, որ Կունյայով հատկապես հետաքրքրված է ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն: Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ բանակցությունները կսկվեն մոտակա օրերին:
2019/20 մրցաշրջանի ընթացքում բրազիլացին խփել է 5 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում անցկացրած 24 խաղերում: