ՊՍԺ-ն փորձում է համոզել թիմի հարձակվող Կիլիան Մբապեին նոր պայմանագիր կնքել ակումբի հետ։
Ինչպես հայտնում է RMC Sport-ը, ֆրանսիական ակումբը 22-ամյա հարձակվողին ամենաբարձր աշխատավարձն է առաջարկել ՊՍԺ-ում։
Մբապեն առաջիկա շաբաթների ընթացքում վերջնական որոշում չի կայացնի իր ապագայի վերաբերյալ։ Նա ամբողջությամբ կենտրոնանալու է ՊՍԺ-ի վրա, ինչպես նաև կնախապատրաստվի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ խաղերին։ Կիլիանը ցանկանում է այս մրցաշրջանում ՊՍԺ-ի հետ հաղթել Չեմպիոնների լիգան։
Մբապեին չի հետաքրքրում հարցի ֆինանսական կողմը։ Ամռանը նա կհետևի իր ինտուիցիային։ Եթե նա զգա, որ իր ժամանակը Ֆրանսիայում և ՊՍԺ-ում ավարտվել է, նա չի երկարաձգի պայմանագիրը և կտեղափոխվի «Ռեալ»։