ՊՍԺ-ի ղեկավարությունն առաջիկայում կրկին նոր պայմանագիր կառաջարկի թիմի հարձակվող Նեյմարին:
Հայտնենք, որ ֆուտբոլիստը ցանկություն էր հայտնել վերադառնալ «Բարսելոնա», սակայն ակումբը ֆինանսական խնդիրների պատճառով չի կարող ձեռք բերել ֆուտբոլիստի տրանսֆերը:
Այդ իսկ պատճառով ՊՍԺ-ն որոշել է բարձրացնել Նեյմարի աշխատավարձը, որպեսզի ֆուտբոլիստը վերջնականապես հրաժարվի «Բարսելոնա» վերադառնալու մտքից:
Հիշեցնենք, որ Նեյմարի տրանսֆերի հետ կապված ակումբները բանակցել են անցած ամռանը, սակայն բանակցությունները արդյունք չեն տվել:
Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
