fbpx
Սպորտ

ՊՍԺ-ն արժանի էր եզրափակչի ուղեգիր ձեռք բերելուն․ Յուլիան Նագելսման

«ՌԲ Լայպցիգի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը խոսել  է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում ՊՍԺ-ից կրած պարտության մասին։


«ՊՍԺ-ն արժանի էր եզրափակչի ուղեգիր ձեռք բերելուն: Առաջին 10-12 րոպեին մենք լավ խաղացինք և լավ հնարավորություններ ունեցանք: Երկրորդ գոլից հետո դժվար էր վերադառնալ խաղին, քանի որ ՊՍԺ-ն շատ զիլ թիմ ունի:

Մենք հասանք Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ, ինչը հիանալի ձեռքբերում է: Մենք հպարտ ենք դրանով: Այսօր մրցակիցը մեզանից ուժեղ էր: Դա հեշտ չէր: Մենք լավ սկսեցինք, բայց գոլ ընդունեցինք, ինչը բարդացրեց առաջադրանքը:

Մենք առաջինը և ոչ վերջինը չենք, ով չկարողացավ կանգնեցնել Նեյմարին: Մենք ցույց տվեցինք բնավորություն, բայց երբ մրցակիցն ավելի ուժեղ է, պետք է այն ընդունել»,- նշել է Նագելսմանը։


Հլխավոր մարզչի խոսքով՝ լավ  մրցաշրջան են անցկացրել Չեմպիոնների լիգայում:

«Մենք գիտենք, որ երիտասարդ թիմի համար լավ մրցաշրջան էր, մենք կփորձենք կրկնել հաջողությունը հաջորդ մրցաշրջանում և շատ կաշխատենք»,- հավելել է Նագելսմը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ