fbpx
Աշխարհ

Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը հատել է 22 միլիոնը

CNN-ի փոխանցմամբ՝ աշխարհում մինչ օրս արձանագրված կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 22 միլիոնը, իսկ հիվանդությունից մահվան դեպքերի թիվը գրեթե 785 հազար է:  Մահվան դեպքերի 64 տոկոսը բաժին է ընկնում Ամերիկա մայրցամաքին:


ԱՄՆ-ում վերջին 24 ժամում հաստատվել է կորոնավիրուսի 44 հազար դեպք: Երկիրը հիվանդացության և մահացության ցուցանիշով աշխարհում առաջին հորիզոնականում է: ԱՄՆ-ին են հաջորդում Բրազիլիան և Հնդկաստանը:

Կորոնավիրուսի դեպքերի թվով ԱՄՆ-ին, Բրազիլիային և Հնդկաստանին հաջորդում են Ռուսաստանը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Պերուն, Մեքսիկան:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ