fbpx
Սպորտ

ՊՍԺ-ն տարված է Չեմպիոնների լիգայում հաղթելով․ Պոչետինո

Մաուրիսիո Պոչետինոն պատմել է, որ ՊՍԺ-ն տարված է Չեմպիոնների լիգայում հաղթելով։

– Քսան տարի առաջ խաղացել ես ՊՍԺ-ում: Նկատելի՞ է, թե ինչպես է փոխվել ակումբն այս ընթացքում։

– Էությունը մնում է նույնը. Երկրպագուներ, Փարիզ, այս գույները, այս շապիկը: Ինձ համար սա աշխարհի ամենագեղեցիկ ակումբներից մեկն է։ Հիշում եմ, որ Ռոնալդինյոն, Անելկան, Օկոչան խաղում էին ՊՍԺ-ում քսան տարի առաջ, իսկ մեծ խաղացողների ցուցակը շարունակվում է։ Սա կարեւոր ցուցանիշ է ակումբի համար։

Ժամանակի ընթացքում ՊՍԺ-ից միայն ակնկալիքներն են փոխվել։ Հիմա Չեմպիոնների լիգան է, Չեմպիոնների լիգան և Չեմպիոնների լիգան: ԱԱյն դարձավ մոլուցք: Չեմպիոնների լիգայում հաղթելուց բացի ցանկացած արդյունք ընկալվում է որպես ձախողում։

Մենք ազնվորեն կատարեցինք մեր դիմաց դրված առաջադրանքը, քրտնաջան աշխատեցինք, բայց վերջին րոպեներին ձախողեցինք «Ռեալի» դեմ խաղում։ Անցյալ տարի մենք հասանք կիսաեզրափակիչ, իսկ Մբապեն վնասվածք ստացավ «Մանչեսթեր Սիթիի» դեմ առաջին խաղում։ Նրա հետ մենք կհասնեինք եզրափակիչ, քանի որ մինչ այդ մենք դուրս էինք մղել «Բարսելոնային» ու «Բավարիային»։

Այսինքն՝ կարծում եմ, որ մենք լավ աշխատանք կատարեցինք։ Դա կարող է այդքան էլ չճանաչվել, քանի որ բոլորը սպասում էին, որ մենք կհաղթենք Չեմպիոնների լիգայում»,- ասել է ՊՍԺ-ի նախկին մարզիչը, գրում է sports.ru-ն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ