Հետաքրքիր, անսպասելի և լարված. 3 հոգեբանական թրիլլեր

Ամենադիտվածներ

,
Հետաքրքիր, անսպասելի և լարված. 3 հոգեբանական թրիլլեր

Այս հոգեբանական թրիլլերները գամված են պահում էկրանին և ստիպում են ուղեղը աշխատացնել այնպես, ինչպես երբեք չէինք պատկերացնի, որ կարելի է մտածել:

3 տարբեր հեռուստաշոու, որոնց միացնում է ինտրիգային և անսպասելի տարրերը։

Գնչուհի (Gypsy) 2017

Այս հեռուստաշոուն բաղկացած է ընդամենը 1 սեզոնից և 10 սերիայից։ Այն պատկանում է Netflix–ին։  Այն պատմում է մի հոգեբան կնոջ մասին, ով չափից շատ է սիրում իր աշխատանքը։ Չափից շատ արտահայտությունը այս դեպքում չափազանցված չէ։ Նաոմի Ուոթսը մարմնավորում  է Ջին Հոլոուին, ով գաղտնիորեն ներխուժում է իր հիվանդների անձնական կյանք։

Սա այն դեպքն է, երբ հոգեբանը շատ ավելի շատ հոգեբանական խնդիրներ և օգնությանկարիք ունի, քան իր հիվանդները։

Դու (You) 2018

 

Նույնպես Netflix-ի հեռուստասերիալներից է։ Դեռ 2 սեզոնն է հասանելի, բայց գուցե շուտով երրորդն էլ ավելանա։ Այն ամենաառաջին հայացքից պատմում է մի շատ ռոմանտիկ, զգայուն տղայի մասին, ով ուժգին սիրահարվում է: Բայց սերը արագորեն վերածվում է մոլուցքի, ռոմանտիկ երիտասարդն էլ՝ սերիական մարդասպանի։

Հեռուստասերիալը իր մեջ պարունակում է տագնապի և լարվածության զգացում։

Սակայն երկրորդ սեզոնում շատ ավելի անսպասելի տարրեր և կերպարներ կան, ինչը էլ ավելի է հետաքրքրացնում հեռուստասերիալը։

Վերադարձնել ետ (The Undoing) 2020

«Վերադարձնել ետ» հեռուստասերիալը պատկանում է HBO–ին և այն ուղղակի հիանալի է։ Թե՛ դերասանները ( Նիկոլ Քիդման, Հյու Գրանտ և այլոք), թե՛ պատմությունը՝ հոյակապ և համահունչ են։

Գրեյսը հաջողակ թերապևտ է Նյու Յորքից։ Նրա կյանքում ամեն ինչ իդեալական է, նրա կողքին է իր սիրելի ամուսինը և որդին, նա ապրում է անհոգ և հարուստ կյանքով:

Շուտով Գրեյսը պետք է թողարկեր իր առաջին գիրքը, որտեղ նա խորհուրդ է տալիս կանանց լսել սեփական ինտուիցիային և հավատալ տղամարդկանց մասին կազմած առաջին տպավորությանը: Սակայն գրքի թողարկման նախօրեին նրա ամուսինը անհետանում է, և նրա հեքիաթային կյանքը վերածվում է տհաճ բացահայտումների և PR-սկանդալի:

Աննա Մարտիրոսյան

Հեղինակ:Մաշա Սաշա
|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();