Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանի նախարարների կաբինետի ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայանալիք հանդիպման մասին:
«Բելտան»-ի հաղորդմամբ՝ Լուկաշենկոն նշել է, որ նախորդ օրը քննարկել է Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման մանրամասները։
«Ինչ-որ օր՝ ապրիլի վերջին, ամենայն հավանականությամբ՝ 22-ին, մենք կհանդիպենք նախագահի հետ Մոսկվայում: Դա լուրջ հանդիպում կլինի. կքննարկենք որոշակի խնդիրներ»,- ասել է Բելառուսի ղեկավարը: