Գովազդ

Պուտինը և Լուկաշենկոն վաղը կհանդիպեն

Ամենադիտվածներ

Աննա-Հակոբյանն-այցելել-է-կոմպոզիտոր-Վլադիլեն-Բալյանին-1

Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն հերթական հանդիպումը կանցկացնեն Մոսկվայում` ապրիլի 22-ին:

Ղեկավարները կարող են անդրադառնալ երկու երկրի գործընկերային հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցերին, այդ թվում` Միութենական պետության շրջանակում:

Բացի այդ, Կրեմլից մասնավորեցրել են, որ բանակցությունների ժամանակ նախատեսվում է քննարկել ռազմավարական գործընկերության և դաշնակցության ռուս-բելառուսական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Այս մասին տեղեկանում ենք «ՏԱՍՍ» գործակալությունից։

Ամենաթարմ