Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է առաջիկայում բանակցություններ վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Այս մասին հայտարարել է Ելիսեյան պալատը՝ ուրբաթ օրը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ ունեցած բանակցությունների արդյունքների մասին տարածած հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ ուրբաթ օրը Մակրոնը Ելիսեյան պալատում ընդունել է ուկրաինացի գործընկերոջը՝ Վլադիմիր Զելենսկուն:
«Ֆրանսիայի Հանրապետության նախագահը շուտով բանակցություններ կվարի նախագահ Պուտինի հետ», – ասված է պաշտոնական հայտարարության մեջ:

