Պուտինին այնքան էլ չի գրավել Թունբերգի ելույթը

Ամենադիտվածներ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քննադատաբար է արձագանքել ՄԱԿ-ի կլիմայական փոփոխությունների թեմայով նիստում 16-ամյա բնապահպան ակտիվիստուհի Գրետա Թունբերգի ելույթին: Lenta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է հոկտեմբերի 2-ին Ռուսական էներգետիկ շաբաթվա լիագումար նիստում:

ՌԴ ղեկավարի խոսքով՝ ինքը չի կիսում համընդհանուր հիացմունքը Թունբերգի ելույթի առնչությամբ:

«Ոչ ոք Գրետային չի բացատրել, որ ժամանակակից աշխարհը բարդ է և բազմազան, և Աֆրիկայում կամ բազմաթիվ ասիական երկրներում բնակվող մարդիկ ցանկանում են ապրել նույնպիսի պայմաններում, ինչպես Շվեդիայում»,-նշել է ՌԴ նախագահը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին շվեդ ակտիվիստուհի, 16-ամյա Գրետա Տունբերգը, որը համաշխարհային էկոլոգիական շարժման առաջնորդն է դարձել, ելույթ է ունեցել տարբեր երկրների ղեկավարների առաջ, որոնք հավաքվել են ՄԱԿ-ի կլիմայի հարցերին նվիրված գագաթնաժողովում:

Ամենաթարմ