Ինչպես արդեն հայտնել էինք երեկ՝ հունվարի 19-ին, Բեռլինում Լիբիայի հարցով միջազգային համաժողով է տեղի է ունեցել։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը համաժողովի շրջանակում լուսանկարման արարողության ժամանակ մի պահ «կորցրել» էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Տեսանյութը Twitter-ի իր էջում հրապարակել է Կրեմլի լրագրող Դմիտրի Սմիրնովը:
Տեսանյութում երևում է, որ Անգելա Մերկելը լուսանկարահանմանը պատրաստվելու ժամանակ հարցնում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, թե որտեղ է Պուտինը:
Մի քանի վայրկյան անց Ռուսաստանի նախագահը միացել է գործընկերներին, և Անգելա Մերկելը ցույց է տվել, թե որտեղ պետք է կանգնի նա լուսանկարվելու արարողության ժամանակ:
«А где Путин?»: Организаторы берлинской конференции потеряли перед церемонией фотографирования президента России pic.twitter.com/XTxmRB39XI
— Дмитрий Смирнов (@dimsmirnov175) January 19, 2020
Լիբիայում իրավիճակի կայունացմանն ուղղված միջազգային համաժողովը տեղի է ունեցել Բեռլինում հունվարի 19-ին: Բանակցություններին մասնակցել են Ռուսաստանի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի, Եգիպտոսի առաջնորդները, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, Եվրոպական հանձնաժողովի ղեկավարը և այլ միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Համաժողովի արդյունքում կողմերը փաստաթուղթ են համաձայնեցրել, որը պետք է մի շարք խնդիրներ լուծի Լիբիայում: