fbpx
Աշխարհ

Պուտինը օրինագիծ է ներկայացրել Պետդումա «Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագիրը» դադարեցնելու մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա է ներկայացրել օրինագիծ «Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի» գործողությունը դադարեցնելու վերաբերյալ: Օրինագծի առաջին ընթերցումը նշանակված է հունիսի 18-ին։ Այս մասին հաղորդում է Интерфакс-ը:

Փաստաթղթով նախատեսվում է, որ ՌԴ նախագահը իրավունք կստանա վերականգնել պայմանագրի գործողությունը:

Պայմանագրից դուրս գալու մասին Ռուսաստանը հայտարարել էր դեռ մարտին, այն բանից հետո, երբ նմանատիպ որոշում էր ընդունել ԱՄՆ-ն: BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ փորձագետները կարծում են, որ օրինագծի ներկայացումն ավելի շուտ տեխնիկական բնույթ է կրում, քան քաղաքական:

«Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագիրը» ստորագրվել էր 1987թ. ԽՍՀՄ ղեկավար Միխայիլ Գորբաչովի և ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի կողմից: Պայմանագրով կողմերին արգելվում էր արտադրել կամ փորձարկել միջին և փոքր հեռահարության ցամաքային տեղակայման բալիստիկ ու թևավոր հրթիռներ, իսկ այդ դասի՝ արդեն գոյություն ունեցող բոլոր հրթիռները և դրանց արձակման կայանները 3 տարվա ընթացքում պետք է ոչնչացվեին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ