fbpx
Աշխարհ

Պուտինը ՌԴ ԱԽ անդամների հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամները հեռահար քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը:

Նրանք հավաստիացրել են, որ Մոսկվան պատրաստ է հանդես գալ միջնորդական առաքելությամբ:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ տեղի է ունեցել մտքերի մանրամասն փոխանակում:

«Քննարկման մասնակիցները խորը մտահոգություն են հայտնել շարունակվող լարվածության կապակցությամբ, շեշտվել է հրադադար ապահովելու անհրաժեշտությունը, ինչպես նաև միջնորդական գործունեություն իրականացնելու պատրաստակամությունը»,-ասել է Պեսկովը:

Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի»-ից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ