fbpx
Իրավական

Քաղաքացիները ներկայացան ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 5-ին, ժամը 18.05-ին, ոստիկանության Էրեբունու բաժին է ներկայացել 25-ամյա Արման Բ.-ն, որը փետրվարի 4-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 185 հոդվածի (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 1-ին մասի մեղադրանքով:

***

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 5-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին կամավոր ներկայացել է 32-ամյա Նարեկ Մ.-ն, որը հունվարի 9-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 179 հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 1-ին մասի մեղադրանքով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ