fbpx
Ժամանց

Քանյե Ուեսթը հայտարարել է 2024 թվականին ԱՄՆ նախագահի թեկնածու դառնալու մտադրության մասին

Ամերիկացի ռեփ-արտիստ և դիզայներ Քանյե Ուեսթը հայտարարել է 2024 թվականին ԱՄՆ նախագահի թեկնածու դառնալու մտադրության մասին։ Այս մասին հայտնում է New York Post-ը։

Արվեստագետը ներկայացրել է քաղաքական մեկնաբան և գրող Միլո Յանոպուլոսին և հայտարարել, որ նա զբաղվում է իր նախընտրական քարոզարշավով։ Այսպիսով, Ուեսթը հաստատել է տեղեկությունը, որ երկու տարի անց առաջադրվելու է նախագահական ընտրություններում։

2020 թվականին ռեփերն արդեն առաջադրել է իր թեկնածությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում։ Այնուհետեւ երաժիշտը 12 նահանգների ընտրողներից ստացել է 57 հազար ձայն եւ ընդունել պարտությունը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ