Billboard-ի հաղորդմամբ՝ ռեփեր Քանյե Ուեսթը պատրաստվում է այցելել Ռուսաստան և հանդիպել նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Երգչի խոսնակ Ամիր Սուդանի խոսքով՝ ճանապարհորդությունը նախատեսված է 2022 թվականի գարուն-ամառ ժամանակահատվածում: Ռուսաստանում Ուեսթը մտադիր է բանակցություններ վարել իր բիզնեսի ընդլայնման շուրջ։
Երգիչը նաև պատրաստվում է ռուս հանդիսատեսին ներկայացնել իր The Sunday Service գոսպել (հոգևոր երաժշտության ժանր) ծրագիրը։ Հաղորդվում է, որ ռեփերը պատրաստվում է Պուտինին հրավիրել իր ելույթին որպես հատուկ հյուր: