Ամերիկացի հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը դիմել է դատարան՝ ռեփ կատարող Քանյե Ուեսթից ամուսնալուծվելու համար։
Այս մասին հայտնում է BBC-ն։
Ըստ աղբյուրի՝ այս լուրը հաստատել են Քարդաշյաններն ու դատարանի ներկայացուցիչները։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում Քարդաշյանի ու Ուեսթի ամուսնական կյանքում եղած ճգնաժամի մասին։
Նրանք 7 տարվա ամուսիններ են ու ունեն համատեղ 4 երեխա։