Ժամանց

Քարդաշյանը Ուեսթից ամուսնալուծվելու պահանջով դիմել է դատարան

Ամերիկացի հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը դիմել է դատարան՝ ռեփ կատարող Քանյե Ուեսթից ամուսնալուծվելու համար։

Այս մասին հայտնում է BBC-ն։

Ըստ աղբյուրի՝ այս լուրը հաստատել են Քարդաշյաններն ու դատարանի ներկայացուցիչները։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում Քարդաշյանի ու Ուեսթի ամուսնական կյանքում եղած ճգնաժամի մասին։

Նրանք 7 տարվա ամուսիններ են ու ունեն համատեղ 4 երեխա։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ