fbpx
Հասարակություն

Քաղաքացին սպառնացել է ինքնասպան լինել

Մայիսի 9-ին, ժամը 11:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից:

Հայաստանի ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Փրկարարները ոստիկանության աշխատակցի հետ համատեղ կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ