Բորիս Նավասարդյանը գրառում է կատարել Facebook-ում: Նավասարդյանը անդրադարձել է Կոմիտասի գյուղատնտեսական շուկայում տեղի ունեցած իրադարձություններին:
«Այն ժամերին, երբ հայությունը ոգեւորված է Մոսկվայի ծիրանի պատմությունով, Երեւանում Կոմիտասի սկզբի ֆերմերային շուկան թույլ չեն տալիս բացել: Փաստորեն, քաղաքի իշխանություններին ձեռնտու չէ՞, որ մարդիկ իրենց ապրանքը գոնե շաբաթ֊կիրակի օրերին կարողանան վաճառել: Արդեն երկրորդ տարին է արհեստական խոչընդոտներ են ստեղծվում իրենց համար: Հենց հիմա մեքենաներով բերել են թարմ արտադրանքը, որ կեսօրին սկսենք վաճառքը, բայց իրենց արգելում են: Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality, Babken Tunyan, Styopa Safaryan
Upd: թեմայի ամփոփումը իմ մեկնաբանության մեջ է»,-ասվում է գրառման մեջ:
https://www.facebook.com/boris.navasardian/posts/3295796870482839