ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտնել է, որ Վահան Քերոբյանն ու նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Արարատի մարզի Լանջազատ համայնքի խոշոր ֆերմերային տնտեսությունում քննարկել են գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրները, որոնց շարքում հատկապես առանձնացվել են հողակտորների խիստ մասնատվածությունն ու ջրային ռեսուրսների սակավությունը։
- Էկոնոմիկայի նախարարությունը հետաքրքրված է Հայաստանում կանաչ ջրածնի արտադրությամբ․ Քերոբյան
- էկոնոմիկայի նախարարությունը հորդորում է սեղմ ժամկետում ավարտել այգեթաղը
«Հողային և ջրային բարեփոխումները գյուղատնտեսության ոլորտի հետագա զարգացման կարևորագույն նախապայմաններից են և ընդգրկված են ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրում»,- ասվում է հաղորդագրության մեջ։