fbpx
Տնտեսություն

Ո՞ր բանկերից են հաճախորդները գոհ և որոնցից՝ դժգոհ

Metro Bank-ը առաջին հորիզոնականն է զբաղեցրել հարցման արդյունքում, որի նպատակն է պարզել՝ արդյո՞ք հաճախորդները գոհ են բանկերից, թե՞ դժգոհ են, իսկ Շոտլանդիայի Royal Bank-ը երկրորդն է:

Չնայած Metro Bank-ի բաժնեմասերի գները ընկել են, բայց բանկը կարողացել է զբաղեցնել առաջին տեղը:

Իր հաճախորդների 83 տոկոսը ասել է, որ հավանում է բանկը և խորհուրդ կտա օգտվել իր ընկերներին և ընտանիքի անդամներին:

Վարկանիշները հրապարակվում են յուրաքանչյուր 6 ամիսը մեկ, Մեծ Բրիտանիայի մրցակցային մարմնի կողմից:

Բանկերը պետք է պարբերաբար հրապարակեն իրենց կայքերում և հավելվածներում բոլոր մասնաճյուղերի արդյունքները, որպեսզի խրախուսեն մրցակցությունը հաճախորդների սպասարկման ոլորտում:

Հարցմանը մասնակցել է մոտ 16 000 հաճախորդ, ովքեր պատասխանել են այն հարցին, թե ինչքանո՞վ խորհուրդ կտան իրենց սպասարկող բանկը իրենց ընկերներին և ընտանիքի անդամներին:

Անհատական բանկային սպասարկման տեսանկյունից, Metro Bank-ը, որը բացվել է 2010 թվականին, Մեծ Բրիտանիայում ամենասիրվածն է:

Այն մի քանի ամիս դժվարությունների մեջ էր՝ կապված բաժնեմասերի գներիի հետ, բայց երկրորդն էր վեց ամիս առաջվա հարցման սանդղակում, իսկ հիմա առաջինն է:

Metro Bank-ի ներկայացուցիչը նշել է. «Մեր առաջարկածը չափազանց պարզ է: Ես վստահ եմ, որ մենք ամենալավ ծառայությունն ու հարմարավետությունն ենք առաջարկում մեր հաճախորդներին և բիզնեսներին: Եվ վերջին արդյունքներն էլ խոսում են դրա մասին»:

Այն գերազանցել է First Direct բանկին այս ցանկում, իսկ Nationwide-ը պահպանել է իր երրորդ հորիզոնականը:

Սակայն Metro Bank-ի մասնաճյուղերը այնքան էլ լավ վիճակում չեն: Երբ իր ավագ RBS բանկը հայտարարեց, որ կրկնակի ավելացրել է եկամուտները, հարցումների ընթացքում պարզ դարձավ, որ միայն 47 տոկոսն է գոհ բանկի ծառայություններից:

Մոտ 20 000 փոքր բիզնեսներ նույնպես մասնակցել են հարցմանը 14 բանկերի մասին:

Շվեդական Handelsbanken-ը գլխավորում է ցանկը. բիզնեսների 85 տոկոսը  գոհ են իրենց սպասարկող բանկից:

Մետրո բանկը երկրորդն է: TSB բանկը վերջին տեղում է:

Անդրեա Կոսչելին, Մրցակցության և շուկայի ղեկավարում կազմակերպության գործադիր տնօրենը, նշել է. «Մենք այս ուսումնասիրությունը հրապարակել ենք օգոստոսին, որպեսզի մարդիկ կարողանան տեսնել, թե ինչպես են բանկերը սպասարկում իրենց հաճախորդներին: Եթե մարդիկ գոհ չեն սպասարկման ծառայություններից, ես բանկերին խորհուրդ կտամ նայել արդյունքները և մտածել՝ ինչպես բարեփոխել ծառայությունների որակը»:

Աղբյուրը՝ BBC

Թարգմանությունը՝ Azat TV

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ