fbpx
Սպորտ

Քեզ լավ կծեծենք, որից հետո կարող ես ավարտել կարիերադ․ Խաբիբի թիմը՝ Ֆերգյուսոնին

UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի թիմը ցանկանում է, որ Տոնի Ֆերգյուսոնի հետ մենամարտն անցնի 2020 թվականի գարնանը: Այս մասին, ինչպես փոխանցում է ESPN-ն, հայտնել է ռուս մարզիկի մենեջեր Ալի Աբդել-Ազիզը։

«Տո՛նի, մարտին կամ ապրիլին հետույքդ կբերես օկտագոն: Մենք քեզ լավ կծեծենք, որից հետո կարող ես ավարտել կարիերադ:

Ֆերգյուսոնը տարին մեկ է մենամարտ անցկացնում, այդ պատճառով էլ չի կարող իր պայմաններն առաջադրել»,- ասել է Ալին։

Հիշեցնենք, որ UFC-ն 4 անգամ փորձել է կազմակերպել Խաբիբ-Տոնի մենամարտը, սակայն ամեն անգամ այն խափանվել է մարտիկներից մեկի պատճառով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ