Այսօր պետք է կայանար Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը, սակայան այն հետաձգվեց։
Բանն այն է, որ նիստին ներկա չէին Գևորգյանի պաշտպանները՝ Ալեքսանդր Կոչուբաևն ու Լուսինե Սահակյանը։ Վերջինս վատառողջ է, իսկ Կոչուբաևը նախապես տեղեկացրել էր դատարանին, որ այլ դատավարությամբ է զբաղված։
Նիստի նախագահող Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ հաջորդ դատական նիստը կկայանա դեկտեմբերի 14-ին՝ ժամը 13:00-ին։
Հիշեցնենք, որ Քոչարյանը մեղադրվում է շուրջ 3 միլիոն դոլար կաշառք ստանալու, իսկ Գևորգյանը՝ կաշառք ստանալու և անօրինական ճանապարհով ստացված գույքն օրիկանացնելու համար։