Քիչ առաջ «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը և նրա տիկինը՝ Բելլա Քոչարյանը 7/3 ընտրատեղամասում կատարեցին իրենց քաղաքացիական պարտքը։
Քոչարյանը քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ քվեարկել է հանուն արժանապատիվ խաղաղության և տնտեսական վերելքի:
Անդրադառնալով դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանի մասնակցությամբ ձայնագրության տարածմանը և վերջինիս կալանավորմանը, որը ավելի ուշ ազատ արձակվեց՝ Քոչարյանը նշեց, որ ձերբակալումն աբսուրդի ժանրից էր.
«Չեմ կարծում, որ ձերբակալման վերաբերյալ որևէ հիմքեր կային: Ինքն իր կարծիքն է ասել, չեմ կարծում՝ այդտեղ խախտում կա»: