fbpx
Իրավական

Ռոբերտ Քոչարյանի գործով ներկայացված բողոքի քննության նիստն ընդմիջվեց

Վերաքննիչ քրեական դատարանում ընդմիջվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական խմբի կողմից ներկայացված բողոքի քննությունը:

Փաստաբան Հայկ Ալումյանը չցանկացավ հարցազրույց տալ` նշելով, որ հավելելու ոչինչ չունեն: Նա ասաց միայն, որ նիստը ընդմիջվել է այն պատճառով, որ դատախազներից մեկը բողոքի պատճենը չուներ:

Նշենք, որ Քոչարյանը դեռ ելույթ չի ունեցել, և փաստաբանի ենթադրությամբ` այսօր չի էլ հասցնի:

Հիշեցնենք, որ այսօր դատարանի նիստերի դահլիճ մտնելուց առաջ լրագրողները ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանին խնդրեցին քննությանը ներկա Քոչարյանից հարցնել Վահան Շիրխանյանի նամակի, ինչպես նաև ԼՂ խնդրի լուծման  Մեղրիի տարբերակի մասին։

Փաստաբանն արձագանքեց՝ բաց նամակից չի հարցնի, Մեղրրի տարբերակի մասին հարցն էլ քաղաքական  խնդիր է, դրա մեջ մտնել չի ցանկանում։

Իսկ երբ լրագրողները պնդեցին՝ Շիրխանյանի նամակի հասցեատերը Քոչարյանն է, Ալումյանն ասաց. «Մենք այսօր ամեն ինչ կանենք, որպեսզի պարոն Քոչարյանը դուրսը լինի և հարցերին ինքը պատասխանի»

Հավելենք, որ այսօր քննվում է նաև Դատախազության կողմից ներկայացված բողոքը` դատավորի որոշման դեմ այն մասով, ըստ որի` կաշառքի դրվագով հիմնավոր կասկած չկա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ