fbpx
Իրավական

Քոչարյանի պաշտպանների միջնորդությունները մերժվեցին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ փաստաբանների միջնորդությունները։

Փաստաբանական խումբը ներկայացրել էր 3 միջնորդություն, որոնց քննարկումը մայիսի 8-ին ավարտվել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում։ Քոչարյանի պաշտպանները միջնորդել էին փոխել Ռոբերտ Քոչարյանը խափանման միջոց կալանքը կա՛մ գրավով, կա՛մ ՀՀ նախկին վարչապետների անձնական երաշխավորությամբ, կա՛մ կորոնավիրուսով պայմանավորված։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ երաշխավորություն էին ներկայացրել Կարեն Կարապետյանը, Խոսրով Հարությունյանը, Վազգեն Մանուկյանը և Անուշավան Դանիելյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ