fbpx
Իրավական

Ռոբերտ Քոչարյանն ու իր պաշտպանները Մարտի 1-ի գործով դատավարությունը վերածել են ֆարսի․ պատգամավոր

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում խոսել է Մարտի 1-ի վերաբերյալ դատավարության և Ռոբերտ Քոչարյանի մասին։

Նա նշել է, որ դատավարությունը Քոչարյանի ու իր պաշտպանական թիմի ձեռքով վերածվել է ֆարսի ու դրանում համոզվում են բոլորն արդեն 1,5 տարի է։

Պատգամավորի խոսքով՝ Քոչարյանը գործը դատաքննության փուլ տեղափոխելու փոխարեն ընտրել է այլ տակտիկա, որով ստեղծվել է խափանման միջոցների փոփոխման անվերջ շրջապտույտով իրավական գործընթաց։

«Կա՛մ դատավորը պետք է իրեն ընձեռած իրավասությունների ընթացքում արագ մտնի դատաքննական փուլ, կա՛մ Ռոբերտ Քոչարյանը պետք է այլևս չխոսի քաղաքականություն վերադառնալու մասին», – ասաց Քոչարյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ