fbpx
Աշխարհ

Քրայսթչերչի հրաձիգը մզկիթների վրա հարձակման մեջ իրեն մեղավոր չի ճանաչել

Այս տարվա մարտին Քրայսթչերչում մզկիթների վրա հարձակումների շարքի իրագործման մեջ հիմնական կասկածյալ Բրենթոն Թարանթն իրեն մեղավոր չի ճանաչել հանցագործությունների կատարման համար: Այս մասին հայտնում է BBC News-ը:

Թարանթը մեղադրվում է 51 մարդու սպանության, կանխամտածված սպանության 40 դրվագի և Նոր Զելանդիայի մզկիթներում մուսուլմանների զանգվածային գնդակահարության արդյունքում ահաբեկչական գործողության մեկ դրվագի մեջ:

Դատական նիստին մասնակցել են նաև զոհվածների հարազատները: Նրանցից շատերն արտասվում էին:

Գերագույն դատարանի դատավոր Քեմերոն Մանդերը հայտարարել է, որ Թարանթի այս խոստովանության վերաբերյալ դատաքննությունը նշանակված է հաջորդ տարվա մայիսի 4-ին, իսկ նա կմնա կալանքի տակ մինչև դատական հաջորդ նիստը, որը տեղի կունենա ընթացիկ տարվա օգոստոսի 16-ին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ