Ինչպես արդեն հայտնի էր դարձել, «Տաշիր պիցցա» պիցցերիաների ցանցից սնունդ ընդունելու հետևանքով տուժածների թիվը հասել է 171-ի, որոնց մի մասն արդեն դուրս է գրվել հիվանդանոցներից։
Թունավորումների դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Այս մասին 1lurer-ին հայտնել են Քննչական կոմիտեից։
Նշվում է, որ քրգործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, որն իրենից ենթադրում է՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ, որն անզգուշությամբ վնաս է պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը։