Բարերար Լևոն Հայրապետյանի ունեցվածքը թալանելու վերաբերյալ քրգործը կվերաբացվի. Արցախի դատախազություն-Azat TV
Արցախ

Բարերար Լևոն Հայրապետյանի ունեցվածքը թալանելու վերաբերյալ քրգործը կվերաբացվի. Արցախի դատախազություն

Բարերար Լևոն Հայրապետյանի ժառանգական գույքը հափշտակել էին, նրա ժառանգների իրավունքները խախտելու վերաբերյալ հաղորդագրություն է ուղարկվել Արցախի դատախազություն:

Այս մասով դատախազությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Վերոգրյալի կապակցությամբ տեղեկացնում ենք, որ Լ.Հայրապետյանի ժառանգի ներկայացուցչի կողմից ԱՀ գլխավոր դատախազություն ներկայացված հաղորդման հիման վրա 14.03.2019թ. հարուցվել էր քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով, որը նախաքննություն կատարելու համար 16.03.2019թ. ուղարկվել էր ԱՀ քննչական կոմիտե: Պատերազմական գործողություններով պայմանավորված՝ 2020թ. սեպտեմբերի 28-ին քննչական կոմիտեի քննիչի կողմից որոշում էր կայացվել հիշյալ քրեական գործի վարույթը կասեցնելու մասին:

Իրազեկում ենք, որ առաջիկայում որոշում է կայացվելու քրեական գործով նախաքննությունը վերսկսելու մասին, որի շրջանակում ձեռնարկվելու են քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները Լ.Հայրապետյանի ժառանգների սեփականության իրավունքը պաշտպանելու, իրավունքի խախտումները վեր հանելու և հանցավոր արարք կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ